Արցախում գումար կկանխիկացվի օրական մինչեւ 50 հազար դրամի չափով. Տեղեկատվական շտաբ
Արցախի Հանրապետությունում կանխիկի դրամաշրջանառության կարգավորման ուղղությամբ այսօրվանից որոշակի փոփոխություններ են մտցվել:
Արցախում առկա բոլոր բանկոմատներից եւ POS տերմինալներից միեւնույն վճարային քարտով կանխիկացումների համար կգործի սահմանչափ՝ օրական մինչեւ 50 հազար դրամի չափով:
Արցախում գործող բանկոմատների ու POS տերմինալների միջոցով կանխիկացման հնարավորություն կապահովվի ցանկացած բանկի քարտերի համար:
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով Արցախում կանխիկի դրամաշրջանառության հետ կապված խնդիրներին էին առաջացել: Բնակչության կողմից մեծ ծավալի գումարի կանխիկացումը նվազեցրել էր կանխիկի դրամաշրջանառությունը: Օպերատիվ շտաբի նիստում պետնախարարը հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ: