Արքայազն Հարիի հուշերը դարձել են բրիտանական պատմության ամենավաճառվող ոչ գեղարվեստական գիրքը
Արքայազն Հարիի «Spare» (պահեստային) հուշագրությունը դարձել է բրիտանական պատմության ամենավաճառվող ոչ գեղարվեստական գիրքը։ Առաջին օրը վաճառվել է գրքի 400 հազար օրինակ, այդ թվում՝ ինչպես կոշտ կազմով, այնպես էլ էլեկտրոնային եւ աուդիո տարբերակները: Թվում է, թե բոլորին հետաքրքրում է թագավորական ընտանիքի կեղտոտ լվացքը փորփրելը եւ նրանց կյանքի մասին ավելին իմանալը։
Հիշեցնենք, որ Հարիի հուշերից արդեն հայտնի են դարձել Հարիի եւ Ուիլյամի վեճի, Հելոուինի ժամանակ նացիստական կոստյումի շուրջ ստեղծված սկանդալի, անօրինական նյութերի օգտագործման, հոր հետ դժվար հարաբերությունների եւ շատ այլ բաների մասին: