Եթե Չինաստանը հարձակվի Թայվանի վրա, Պեկինի հետ մեր հարաբերությունները կփոխվեն․ Քլինգբեյլ
Գերմանիան ստիպված կլինի խզել կապերը Չինաստանի հետ այնպես, ինչպես խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, եթե Չինաստանը հարձակվի Թայվանի վրա։ Այս մասին հայտարարել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Լարս Քլինգբեյլը Die Zeit շաբաթաթերթին տված մեկնաբանության մեջ:
Գերմանիան աշխատում է Չինաստանի նկատմամբ նոր ռազմավարության վրա, որը ենթադրում է հարաբերությունների նկատմամբ ավելի սթափ մոտեցում եւ նպատակ ունի նվազեցնել կախվածությունը ասիական տնտեսական գերտերությունից:
«Մենք պետք է հասկանանք, որ վաղը, մյուս օրը կամ 10 տարի անց կարող է գալ ժամանակ, երբ Չինաստանը կհատի սահմանները»,-ասել է նա։