Սերժ Սարգսյանը և Տարոն Մարգարյանը այցելել են Հայաստանի շախմատի ակադեմիա
Այսօր Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Տարոն Մարգարյանը այցելեցին Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 13-րդ հուշամրցաշարի ընթացքին:
Նախագահը շրջեց տարիքային խմբերով անցկացվող շվեյցարական մրցաշարի դահլիճում, որտեղ մասնակցում են շուրջ 500 շախմատիստներ՝ Երևանից և մարզերից, ինչպես նաև այցելեց շրջանային մրցաշարի դահլիճ, որտեղ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի շախմատիստները պայքարում են միջազգային վարպետի կամ գրոսմայստերի նորմաների համար: