Պուտինն ու Ռայիսին ռուս-իրանական օրակարգի արդիական հարցեր են քննարկել
Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էբրահիմ Ռայիսին քննարկել են ռուս-իրանական օրակարգի արդիական հարցեր՝ շեշտը դնելով երկկողմ համագործակցության ողջ շրջանակի հետագա զարգացման վրա։
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագահները կողմ են արտահայտվել էներգետիկ, տրանսպորտային-լոգիստիկ ոլորտներում փոխշահավետ նախագծերի հետեւողական իրականացմանը։
Միջազգային հարցերը քննարկելիս երկուստեք դրական գնահատական է տրվել Աստանայի գործընթացի շրջանակներում հաստատված սերտ համակարգմանը, որն առանցքային դեր է խաղում սիրիական կարգավորման հարցում։ Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի կարգավորման եւ նրա տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով համագործակցությունը շարունակելու տրամադրվածություն է արտահայտվել։