Ջերարդն առաջարկ է ստացել եվրոպական հավաքականից
«Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդը առաջարկ է ստացել մարզել Լեհաստանի հավաքականը, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Լեհաստանի ֆուտբոլային միությունը դիտարկում է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունը։
Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է մնացել դեկտեմբերից, երբ Չեսլավ Միխնևիչը հեռացվեց աշխատանքից։
Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում լեհերը կարողացան դուրս գալ խմբից, չնայած ոչ շատ տպավորիչ խաղին, և 1/8 եզրափակիչում պարտվեցին Ֆրանսիայի հավաքականին (1-3):
42-ամյա Ջերարդի նախկին աշխատավայրը եղել է «Աստոն Վիլան», որտեղից նա հեռացել է հոկտեմբերին: