Ալ-Նասրը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ կապված Ռոնալդուի հետ
«Ալ-Նասրի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ կապված ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունների հետ, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դառնալու է Սաուդյան Արաբիայի դեսպանը՝ 2030 թվականի Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունն ընդունելու հայտի համար։
«Ալ-Նասր» ՖԱ-ն ցանկանում է պարզաբանել, որ, ի տարբերություն տարածված լուրերի, Կրիշտիանու Ռոնալդուի պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ որևէ պարտավորություն չի պարունակում Աշխարհի գավաթի խաղարկության վերաբերյալ:
Նրա հիմնական ուշադրությունը կենտրոնացած է «Ալ Նասրի» և թիմակիցների հետ աշխատելու վրա, որպեսզի օգնի ակումբին հաջողության հասնել»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ France-Presse-ը հայտնել էր, որ Ռոնալդուն դեսպանի պաշտոնի համար կարող է ստանալ 200 միլիոն եվրո։
Աղբյուր ArmSport.am