Հայտնի է՝ ով կլինի Ֆրանսիայի հավաքականի հիմնական դարպասապահը․ L’Equipe
«Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը կլինի Ֆրանսիայի հավաքականի հիմնական դարպասապահը, հայտնում է L’Equipe-ը:
Հունվարի 9-ին Ուգո Լյորիսը հայտարարեց ազգային հավաքականում իր ելույթները դադարեցնելու որոշման մասին։
Այնուամենայնիվ, վնասվածքի պատճառով, որից Մենյանը շարունակում է ապաքինվել, թիմի առաջին համարի դերը ժամանակավորապես կստանձնի Սթիվ Մանդանդան։
Լյորիսն ազգային հավաքականի կազմում անցկացրել է 145 հանդիպում, որից 121-ը՝ ավագի թևկապով։
Աղբյուր ArmSport.am