Մեսսին մոտ է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը 1+1 ձևաչափով երկարաձգելուն
ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է անվանի լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերի իր էջում:
Հաղորդվում է, որ նոր պայմանագիրը կկնքվի մինչև 2024 թվականը՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու ուղղությամբ: Հարձակվողը նոր պայմանագրով տարեկան 40 մլն եվրո կստանա:
Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում 19 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում, դարձել է 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Մեսսիի գործող պայմանագիրը փարիզյան թիմի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը:
Աղբյուր ArmSport.am