Կրասնոյարսկում տարեց կինը չի հասցրել նստել ավտոբուս ու մնացել է անիվների տակ
Ավտոբուսի վարորդը Կրասնոյարսկի կանգառում չի տեսել թոշակառուին, ով փորձում էր մտնել սրահ և սկսել է շարժվել, ինչի հետևանքով կինը մահացել է՝ ընկնելով անիվների տակ, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՆԳՆ շրջանային գլխավոր վարչությունը։
Նրա խոսքով, միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան Գլինկայի փողոցում գտնվող «Վոստոչնի» ավտոկայանի հասարակական տրանսպորտի կանգառում։
«Ութսունհինգ տարեկան մի կին փորձեց մտնել 60 համարի ավտոբուս։ Այդ պահին 63–ամյա վարորդը, չհամոզվելով, որ բոլոր ուղեւորները նստել են մեքենան, սկսել է մեքենայով հեռանալ կանգառից և փակել դռները, ինչի հետևանքով թոշակառուն նախ մնացել է դռների արանքում, իսկ հետո ընկել ավտոբուսի անիվների տակ, կինը մահացել է ստացած վնասվածքներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայրում են ոստիկանության քննիչները։