ՄՅՈւ-ն համաձայնության է հասել Վեգհորսթի տեղափոխության հարցում
Նիդերլանդների հավաքականի և «Բարնլիի» հարձակվող Վաութ Վեգհորսթը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ մանչեսթերյան ակումբը վերջնական համաձայնության է հասել ֆուտբոլիստի տեղափոխության հարցում։
ՄՅՈւ-ն «Բեշիքթաշին» 3 մկն եվրո կվճարի, ինչից հետո խաղացողը «Բարնլիից» վարձավճարով կտեղափոխվի մանչեսթերյան ակումբ։
Նշվում է, որ գործարքը վերջնական կհաստատվի, երբ թուրքական ակումբը փոխարինող գտնի հարձակվողին։
Աղբյուր ArmSport.am