Նյուքասլը չի ցանկանում թիմում պահել Կարիուսին
«Նյուքասլը» չի երկարաձգի համագործակցությունը դարպասապահ Լորիս Կարիուսի հետ։ Այս մասին հայտնում է Football Insider ռեսուրսը։
Կարիուսի և ակումբի միջև կարճաժամկետ պայմանագիրը հաշվարկված է մինչև 2023 թվականի հունվարի վերջը։ «Նյուքասլի» մարզչական շտաբն ապագայում հույս չի դնում գերմանացու վրա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Նյուքասլը» վարձավճարից վերադարձրեց դարպասապահ Մարտին Դուբրավկային:
Աղբյուր ArmSport.am