Մոլդովացի սակրավորները վնասազերծել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ծանր ավիառումբեր
Երեքշաբթի օրը մոլդովացի զինվորականները պայթեցրել են Երկրորդ համաշխարհային պատերազմի երկու օդային ռումբ, որոնք հայտնաբերվել են Մերձդնեստրյան հակամարտության անվտանգության առանձնացված գոտում գտնվող Պուգաչենի գյուղի մոտ հողային աշխատանքների ժամանակ։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Նովոստի Պրիդնեստրովյա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Պրիդնեստրովյեում խաղաղապահ գործողությունների կառավարման Համատեղ վերահսկողական հանձնաժողովի (ՀՎԿ) վարչությանը։
ՀՎԿ-ի տվյալներով՝ 320 կգ-անոց զինամթերքը պատահաբար հանդիպել է քարհանքում աշխատող էքսկավատորին: Պարկուճները հնարավոր չի եղել տեղափոխել, ուստի որոշվել է դրանք պայթեցնել տեղում՝ հանձնաժողովի դիտորդների ներկայությամբ։