Իտալիայում հայտարարել են, որ Հռոմն ու Տոկիոն կաջակցեն Ուկրաինային
Իտալիան և Ճապոնիան լիակատար աջակցություն կցուցաբերեն Ուկրաինային, ինչպես նաև կաշխատեն տնտեսական անվտանգության, մատակարարման շղթաների ամրապնդման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հայտարարությանը, որն արվել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդոյի հետ հանդիպման արդյուքններով:
«Ուկրաինային լիակատար աջակցություն ցուցաբերելուց բացի, մենք ցանկանում ենք աշխատել Ճապոնիայի նախագահության հետ (Մեծ յոթնյակում) Տոկիոյի առաջարկած մի շարք առաջնահերթությունների շուրջ, ինչպիսիք են կանոնների վրա հիմնված միջազգային կարգի պահպանումը, տնտեսական անվտանգության ամրապնդումը, մատակարարման շղթաները, կլիմայի փոփոխության դեմ պայքարը», - ասել է Մելոնին:
Իտալիայի վարչապետը նաև հավելել է, որ «ԿԺԴՀ-ի միջուկային և հրթիռային ծրագրերը շարունակում են մեծ անհանգստություն առաջացնել»: