Այդ լուրը չի կարող ճիշտ լինել, ԱՊԼ-ում 300 այդպիսի խաղացող կա․ Սնեյդերը՝ Վեգհորսթի մասին
Նիդերլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը խոսել է իր հայրենակից Վաութ Վեգհորսթի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու լուրերի մասին
Հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալել «Բարնլիի» հարձակվողին, որը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Բեշիքթաշում»։
«Կարծում եմ, որ բոլորը տեսել են տուգանային հարվածի հնարքը (2022 թվականի Աշխարհի առաջնության Հոլանդիայի և Արգենտինայի միջև խաղում), այնպես որ Անգլիայում այդ խայծը կուլ չեն տա։
Արդյոք նա այն խաղացողն է, որի կարիքն ունի«Յունայթեդը»: Ես այդպես չեմ կարծում. Պրեմիեր լիգայում 300 այդպիսի խաղացող կա։
Այդ լուրը չի կարող ճիշտ լինել, այստեղ ինչ-որ հնարք կա»,- ասել է հոլանդացի նախկին կիսապաշտպանը Veronica Offside-ին տված հարցազրույցում։
Աղբյուր ArmSport.am