Հայտնի է՝ ում շնորհիվ է կայացել Ռոնալդուի տրանսֆերը Ալ-Նասր
Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը «Ալ-Նասր» հնարավոր է դարձել Սաուդյան Արաբիայի իշխանությունների շնորհիվ։
Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը (PIF) ստանձնել է վճարել 37-ամյա պորտուգալացու 200 միլիոն եվրո աշխատավարձը, հաղորդում է France24-ը:
«Ալ-Նասրը» և Սաուդյան Արաբիայի մյուս ակումբներն այդքան գումար չունեն: PIF-ն իր վրա է վերցրել վճարումը»,- նշել է աղբյուրը:
Նշենք, որ Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամն ավելի վաղ ձեռք է բերել անգլիական «Նյուքասլ» ակումբը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ռոնալդուն ամռանը կարող է վարձավճարով տեղափոխվել «Նյուքասլ», եթե թիմը դուրս գա Չեմպիոնների լիգա:
Աղբյուր ArmSport.am