Արտակ Բեգլարյանը հերքել է իր՝ Արցախում գտնվելու մասին տեղեկությունը
Նստացույցից հետո ես վերադարձել եմ իմ աշխատանքային ռեժիմին, Երևանում եմ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
Բեգլարյանը նշել է՝ ստիպված է անդրադառնալ տարածվող լուրերին այն մասին, թե վերադարձել է Ստեփանակերտ:
«Ես վերադառնալու եմ իմ տուն, երբ շրջափակումը վերանա և բոլոր մեր հայրենակիցները վերադառնան իրենց տները: Նույնիսկ եթե որևէ հնարավորություն լինի վերադառնալու, ինձ համար սկզբունք է՝ որևէ կերպ չեմ կարող արտոնյալ լինել իմ ժողովրդի մնացած հատվածից»,- հայտնել է Բեգլարյանը: