Անթալիայում հանդիպել են Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները
Թուրքիայի Անթալիա քաղաքում Ասիայի խորհրդարանական վեհաժողովի 13-րդ լիագումար նիստի շրջանակներում կայացել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի և Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի եռակողմ հանդիպումը։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը:
Հանդիպմանը կարծիքներ են հնչել տարածաշրջանում տիրող իրավիճակի, էներգետիկայի և հաղորդակցության ոլորտում տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտության շուրջ, ինչպես նաև ընդծվել է տարածաշրջանի ընդհանուր զարգացման գործում էներգետիկ և տրանսպորտային նախագծերի նշանակալի ներդրումը։
Կողմերը ընդգծել են, որ պետք է ձեռնպահ մնալ քայլերից, որոնք ներկա փուլում կարող են վնասել տարածաշրջանային կայունությանը և լարվածություն առաջացնել։ Միաժամանակ նրանք նշել են համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերի կարևորությունը։