Օզոնի շերտը դանդաղորեն վերականգնվում է, մինչեւ 2066 թվականը անցքը կփակվի․ ՄԱԿ
Երկրի պաշտպանիչ օզոնային շերտը դանդաղ, սակայն նկատելի կերպով վերականգնվում է այնպիսի արագությամբ, որ մոտ 43 տարի հետո Անտարկտիդայի վրայի անցքը ամբողջությամբ կփակվի: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի նոր զեկույցում։
Չորս տարվա գիտական գնահատումը ցույց է տվել, որ վերականգնումը շարունակվում է այն բանից հետո, երբ աշխարհի բոլոր երկրները համաձայնեցին դադարեցնել քիմիական նյութերի արտադրությունը, որոնք քայքայում են Երկրի օզոնային շերտը, ինչը պաշտպանում է մոլորակը վնասակար ճառագայթումից:
Առաջընթացը դանդաղ է ընթանում, ասվում է Դենվերում Ամերիկյան օդերեւութաբանական ընկերության համագումարում ներկայացված զեկույցում: Փաստաթղթում նշվում է, որ 30 կիլոմետր բարձրության վրա մթնոլորտում օզոնի միջին գլոբալ քանակությունը մինչեւ 2040 թվականը չի վերադառնա 1980 թվականի հազվադեպ հանդիպող մակարդակին: Եվ Արկտիկայում այն բնական վիճակին չի վերադառնա մինչեւ 2045 թվականը:
Աշխարհի գիտնականներն ու բնապահպանները ողջունում են օզոնի անցքը փակելու ջանքերը, որոնք բխում են 1987 թվականի համաձայնագրից, որը կոչվում է Մոնրեալի արձանագրություն եւ արգելում է քիմիական նյութերի արտադրությունը: