Կանադան 88 F-35 կործանիչ կգնի
Կանադան 88 F-35 կործանիչ գնելու վերաբերյալ պայմանագիր է կնքել Lockheed Martin Corp-ի եւ ԱՄՆ կառավարության հետ, հայտնում է AP-ն։
Սպասվում է, որ առաջին նման օդանավը կմատակարարվի 2026 թվականին, իսկ ամբողջ քանակությունը լիարժեք գործառնական հզորությամբ 2032-ից 2034 թվականներին:
Գնումն իրականացնելու համար կառավարությունը տրամադրել է մոտ 19 միլիարդ կանադական դոլար (15 միլիարդ ԱՄՆ դոլար), ինչը վերջին 30 տարվա ընթացքում Կանադայի թագավորական օդուժի համար արված ամենամեծ ներդրումն է: Ինքնաթիռներից յուրաքանչյուրն արժե մոտ 85 միլիոն ԱՄՆ դոլար։
Կանադան սերտ պաշտպանական հարաբերություններ ունի Միացյալ Նահանգների հետ:
Կանադայի նախկին պահպանողական կառավարությունը ավելի վաղ հայտարարել էր F-35-ի գնման մասին, սակայն ներկայիս լիբերալ կառավարությունը հետաձգել է այս գնումը եւ մրցույթ է հայտարարել։
Մինչ վարչապետ դառնալը Թրյուդոն ասել էր, որ Կանադան F-35 չի գնի։