Կինոլոգը թվարկել է շան մոտ սթրեսի մասին վկայող 10 նշան
«Մոսլենտե»-ի կինոլոգ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, Մոսկվայի գյուղատնտեսության ակադեմիայի փորձագետ Եկատերինա Գիմազիտդինովան թվարկել է շան մոտ սթրեսի մասին վկայող 10 նշան։
Փորձագետը նշել է, որ ընտանի կենդանու վարքագծի փոփոխության դեպքում նախ պետք է բացառել հիվանդությունները։ Եթե առողջական խնդիրներ չկան, ապա սթրեսի նշաններ կարող են լինել քնելու հետ կապված խնդիրները, ուտելուց հրաժարվելը, արագ շնչառությունը եւ մարմնի դողը, ակամա միզելը եւ կղելը, հրամանների վրա կենտրոնանալու անկարողությունը:
Անհանգիստ շունը սկսում է վախենալ մթությունից, ձայներից, բարձրությունից, նոր վայրերից եւ ամբոխից։ Զբոսանքի ժամանակ նա կարող է անսպասելի ագրեսիա դրսեւորել մարդկանց եւ կենդանիների նկատմամբ։
«Շների մոտ սթրեսի առաջացման պատճառները բազմաթիվ են․ մենակ մնալը, այլ կենդանիների հետ անհարմար շփումը, տեղափոխությունը, ընտանիքի կազմի փոփոխությունը, ընտանիքում հարաբերությունների վատթարացումը, կտրուկ ձայները, զբոսանքի ժամանակ հանկարծակի վախենալը եւ այլն», — բացատրել է կինոլոգը։ Նա խորհուրդ է տվել դիմել մասնագետի։