Շների ամենախելացի ցեղատեսակ են ճանաչվել բելգիական մալինուա հովվաշները

Պարզվել է, որ բելգիական մալինուա ցեղատեսակի շները ամենախելացին են իրենց ցեղակիցներիմեջ։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ վկայակոչելով Ֆինլանդիայի գիտնականների կատարած հետազոտությանը։
Հելսինկիի համալսարանի գիտնականները տասներեք ցեղատեսակի 1000 շների մասնակցությամբ փորձ են անցկացրել։ Նրանք գնահատել են, թե ինչպես են կենդանիները կատարել կոգնիտիվ կարողությունների դրսեւորման վերաբերւյալ յոթ առաջադրանքները եւ վարքագծի հետ կապված երեք առաջադրանքները:
Փորձի արդյունքների համաձայն՝ բելգիական մալինուա հովվաշները ցույց են տվել լավագույն արդյունքը՝ 35 միավոր 39-ից։
Ամենախելացի շների շարքում երկրորդ տեղը զբաղեցրել են բորդեր կոլիները (26 միավոր), երրորդը՝ գերմանական հովավարտ ցեղատեսակի շները (25 միավոր)։
Հետազոտությանը մասնակցել են նաեւ ավստրալական կելպիներ, լաբրադոր ռետրիվերներ, ոսկեգույն ռետրիվերներ, իսպանական ջրային շներ, շելթիներ, անգլիական կոկեր սպանիելներ, ավստրալիական եւ գերմանական հովվաշներ, ֆիննական լապխունդներ, ինչպես նաեւ խառը ցեղատեսակի շներ:
Փորձն անցկացվել է 2016 թվականի մարտից մինչեւ 2022 թվականի փետրվար՝ շների համար մշակված թեստերի հիման վրա։