Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոն հոսպիտալացվել է
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն ստամոքսի ցավով հոսպիտալացվել է Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում, հայտնում է O Globo թերթը։ Reuters-ը նշում է, որ հոսպիտալացումը տեղի է ունեցել Բրազիլիայի մայրաքաղաքում պետական մարմինների վրա նրա կողմնակիցների հարձակման հաջորդ օրը։
Ժաիր Բոլսոնարուն Բրազիլիայի նախագահն էր 2019 թվականի հունվարից մինչև 2023 թվականի հունվարի 1-ը։ Այս պաշտոնում նրան հաջորդել է Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։
Վերջին տարիներին Ժաիր Բոլսոնարուն մի քանի անգամ հոսպիտալացվել է աղիների խցանման պատճառով՝ 2018 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ դանակահարվելուց հետո։ Նա ԱՄՆ էր մեկնել իր իրավահաջորդի պաշտոնը ստանձնելուց երկու օր առաջ։