2022թ․Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 1.67 մլն մարդ
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները:
«2022թ. դեկտեմբերին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 130 հազար մարդ, ինչը գերազանցում է 2021թ. նույն ամսվա ցուցանիշը` 67 հազար մարդ:
Այս տարի երկրորդ անգամ մենք գերազանցեցինք 2019 թվականի այցելություններն ամսվա կտրվածքով` գրանցելով 130.429 այցելություն (2019 թվականի դեկտեմբերին` 110.685 այցելություն):
Նախնական տվյալներով՝ 2022 թվականին ունեցել ենք 1,67 մլն զբոսաշրջիկ»,- ասված է հաղորդագրությունում։