ԵԱՀԿ-ն հայտարարել է մարդկանց թրաֆիքինգի զգալի աճի մասին՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը հայտարարել է Ուկրաինայում իրավիճակի սրումից հետո մարդկանց թրաֆիքինգի զգալի աճի մասին։ Նրան մեջբերում է գերմանական Tagesschau հեռուստաալիքը։
Նա նշել է, որ համացանցում 600 տոկոսով ավելացել է ուկրաինացի կանանց և երեխաների պոռնոգրաֆիկ պատկերների և սեքսուալ ծառայությունների հարցումների թիվը։ Բացի այդ, ավելացել են հղիների թրաֆիքինգի դեպքերը։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խոսքով, զոհերը առցանց գայթակղվել են կեղծ խոստումներով, բռնության են ենթարկվում ընդունող պետությունների մասնավոր բնակավայրերում, այլ դեպքերում նրանց որսացել են մարդկանց առևտրով զբաղվողները հենց սահմանի մոտ:
«Կազմակերպված հանցավորությունը հաճախ է դրան մասնակցում: Այդ հանցագործները հանդիպում են մարդկանց, ովքեր օգնության կարիք ունեն, ովքեր ստիպված են գումար վաստակել, ովքեր չեն խոսում նոր երկրի լեզվով և հաճախ հոգեբանական տրավմաներ են ստանում ռազմական գործողությունների արդյունքում»,- ասել է նա։ Շմիդն ընդգծել է, որ հանցագործները հաճախ անպատիժ են մնում: