34-ամյա վարորդի մոտ թմրամիջոց կար. Լոռու պարեկների բացահայտումը
Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի ծառայողները և Բազումի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 6-ին Վանաձորի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2110» մակնիշի մի մեքենա։
Ոստիկանությունից հայտնում են, որ 34-ամյա վարորդը հայտնել է, որ մեքենայում մարիխուանա կա։ Նա հրավիրվել է ոստիկանության Բազումի բաժին։ Մեքենայում հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ 2 գրամից ավելի շագանակագույն զանգվածով։ Ըստ տղամարդու՝ թմրամիջոցը պատրաստել էր կանեփի վայրաճ թփերից։
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են տարածքային քննչական վարչություն։