Շվեդիան որոշել է վերսկսել զորակոչով քաղաքացիական ծառայությունը
Շվեդիայի կառավարությունը որոշել է վերսկսել զորակոչով քաղաքացիական ծառայությունը՝ երկրի պաշտպանունակությունն ուժեղացնելու նպատակով, հայտնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ Շվեդիայի իշխանությունները պարտավորվել են ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի երկու տոկոսին, ինչպես նաեւ մինչեւ հաջորդ տասնամյակը կրկնապատկել զորակոչիկների թիվը՝ հասցնելով 10 հազարի:
Բացի այդ կսկսեն ուսուցանել այն մարդկանց, որոնց ռազմական հակամարտության դեպքում կխնդրեն ծառայել մունիցիպալ փրկարարական ծառայություններում։
«Ուկրաինայի փորձը շատ հստակ պատկեր է տալիս, քանի որ շտապ օգնության ծառայությունները քաղաքացիական անձանց պաշտպանելու աշխատանքի ժամանակ զգալի ճնշման հետ են բախվում: Հաշվի առնելով անվտանգության հետ կապված իրավիճակը՝ սա հրատապ միջոց է ընդհանուր պաշտպանունակությունն ամրապնդման համար»,- նշել է նա: