Թալիբները կվերանայեն լրագրության ուսումնական ծրագիրը՝ «իշխանության մասին կեղծիքը» ճնշելու համար
Աֆղանստանի բարձրագույն կրթության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր է վերանայել լրագրության ուսումնական ծրագիրը, որպեսզի երիտասարդ աշխատակիցները «ստեր չտարածեն իշխանությունների կամ իսլամական արժեքների վերաբերյալ», հաղորդում է Khaama Press-ը՝ վկայակոչելով թալիբների կառավարության նախարար Նիդ Մոհամմադ Նադիմին:
Ինչպես նշում է գործակալությունը, բարձրագույն կրթության նախարարն ասել է, որ Արեւմուտքն օգտագործում է լրատվամիջոցները որպես սեփական շահերի հզոր գործիք՝ ինտելեկտուալ եւ քարոզչական «պատերազմ» մղելով մուսուլմանների դեմ։
«Ժամանակավոր վարչակազմը նախատեսում է էապես վերանայել լրագրության ուսումնական ծրագիրը՝ երիտասարդ լրագրողներին նախապատրաստելու պատվով եւ ազնվությամբ ծառայելու երկրին եւ չտարածելու ստեր իշխանությունների կամ իսլամական արժեքների վերաբերյալ»,- գրել է գործակալությունը՝ վկայակոչելով Նիդ Մոհամմադ Նադիմին:
Գործակալության տվյալներով՝ թալիբները իշխանության գալուց հետո սահմանափակումներ են մտցրել ԶԼՄ-ների գործունեության ոլորտում։ Սահմանափակումներ էին նախատեսվում իսլամին հակասող, ազգային գործիչներին վիրավորող կամ իշխանություններին քննադատող հարցերի լուսաբանման պարագայում։