Ստեփանակերտի որոշ հատվածներ եղանակային տատանումների հետեւանքով հոսանքազրկվում են
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի որոշ հատվածներում հոսանքազրկումներ կան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին Արցախի Տեղեկատվական շտաբից։
«Հավանաբար եղանակային տատանումներով է պայմանավորված, սովորաբար լինում է այս ժամանակահատվածում։ Տեղ-տեղ անջատումներ են լինում, հիմնական մասը վերականգնված է»,- նշեցին շտաբից։