Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Միքայել Հարությունյանի եղբայրը
Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Միքայել Կորյունի Հարությունյանի եղբայրը, ում ծնողները կրկին անվանակոչել են Միքայել: Մայրիկի՝ Սիրանուշ Հովհաննիսյանի խոսքով՝ վերածնվել է զոհված Միքայելը, տունը լցվել է նրա շնչով՝ վերաիմաստավորելով ընտանիքի անդամների կյանքը: Այդ մասին ասված է Արմավիրի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
«Շնորհավորում ենք Հարությունյանների ընտանիքին, իսկ փոքրիկին մաղթում առողջություն և, որ ամենակարևորն է, խաղաղ երկնքի տակ անհոգ մանկություն»,- նշված է գրառման մեջ: