Ոստիկանության նոր պետ է նշանակվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 9-ին որոշումներ է ստորագրել, որով Ներքին գործերի նախարարի տեղակալներ են նշանակվել։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Համբարյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Սարգսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»:
«Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Արամ Հովհաննիսյանին նշանակել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ»:
«Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Կամո Ցուցուլյանին նշանակել փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ»: