Փաշինյանի որոշմամբ` զբաղեցրած պաշտոններից փոխնախարարներ են ազատվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, համաձայն որոնց զբաղեցրած պաշտոններից ազատվել են Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը և Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Սարգսյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Համբարյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ:
Մյուս որոշման մեջ նշված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Սարգսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»: