Վահե Ղազարյանը նշանակվել է ներքին գործերի նախարար
Հայաստանի Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարար նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահե Ղազարյանին նշանակել ներքին գործերի նախարար»,- նշված է հրամանագրում: