Բաքվի տոնավաճառում երկու տասնյակ խանութ է հրդեհվել
Երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել Բաքվի ամենամեծ տոնավաճառում՝ «Սադարակում». հայտնում է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների ծառայությունը։
Նշվում է, որ 20 խանութ է հրդեհվել, ընդհանուր մակերեսով 1700 քառակուսի մետր։
Միջադեպի հետևանքով 4 մարդ թունավորվել է, ևս մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար հետաքննություն է անցկացվում։