Արքայազն Հարիի հուշերը կարող են բրիտանական միապետության վերջի սկիզբը դառնալ․ թագավորական վերլուծաբան
Արքայազն Հարիի հուշերը կարող են բրիտանական միապետության վերջի սկիզբը դառնալ, կարծում է թագավորական վերլուծաբան եւ թագավոր Չարլզլ III-ի կենսագիր Քեթրին Մայերը, գրում է The Guardian-ը։
Նրա խոսքով՝ թագավորական ընտանիքի վարքագծի վրա հարձակումների «բացարձակ աղետալի» հետեւանքները Սասեքսի դուքսի նոր հուշերում անտեսվում են։ Մայերը կարծում է, որ «Spare»-ի իսպանական հրատարակության վաղ հրապարակումը ուշադրությունը կենտրոնացրել է անձնական բախումների վրա, որոնցից մի քանիսը սնվել են թագավորական գովազդային մեքենայի կողմից, եւ որ դա կարող է սպառնալ սահմանադրական միապետությանը, անկախ նրանից, թե անում է արդյոք բրիտանական հասարակությունը նման փոփոխությունների կոչ:
«Միգուցե սա միապետության վերջի սկիզբը դառնա, եւ սա այն է, ինչ մենք պետք է քննարկենք։ Սա կարեւոր է՝ հաշվի առնելով պետության հանդեպ ներկայիս անվստահությունը եւ աջակողմյան քաղաքականության վերելքը: Թագավորական ընտանիքի անդամները ռասիզմի, կնատյացության եւ հարստության պատճառով զայրույթի պրոքսի են դարձել: Ի վերջո, սա մի հաստատություն է, որ անհավասարության կողմնակից է, ուստի խաղասեղանին հսկայական բաներ են դրված»:
Մայերը պնդում է, որ Հարիի կողմից բարձրացված հիմնարար հարցերը Netflix-ի իր սերիալում եւ նոր գրքում, ի լրումն Օփրա Ուինֆրիին եւ ITV-ի Թոմ Բրեդբիին տված հարցազրույցների, անտեսվում են: Միապետության կողմից աջակցվող ծաղրի, ռասիզմի, կնատյացության, ինչպես նաեւ դասակարգային բաժանումների մեղադրանքներն ի վերջո կխաթարեն համաձայնության հիմքը, որի օգնությամբ թագավորական ընտանիքը կառավարում է, եթե դրանք չլուծվեն, կանխատեսում է նա: