«Ազգային ժողովրդավարական բևեռ» քաղաքական ուժի ակցիան ավարտվեց
Գյումրիում այսօր` հունվարի 8-ին, «Ազգային ժողովրդավարական բևեռ» քաղաքական ուժի ակցիան ավարտվեց:
Մինչ ակցիայի սկսվելը ոստիկանությունն փակել էր ռազմաբազայի մուտքերը:
Ոստիկանության աշխատակիցները չթույլատրեցին, որ ակցիայի մասնակիցները մոտենա նռազմաբազայի մուտքերին, ինչի հետեւանքով քաշքշոց սկսվեց, ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին: Այնուհետեւ ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ռազմազբազայի հետեւի մուտքւի մոտ, այնտեղ ելույթներ ունեցան, այնուհետեւ շրջեցին Գյումրու կենտրոնական փողոցներով եւ ավարտեցին իրենց ակցիան:
Ավելի վաղ կազմակերպիչները հայտարարել էին, որ արդեն 28 օր փակ գտնվող Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի համար մտադիր են արգելափակել 102-րդ բազայի մուտքերը։ Այդ նպատակով ակցիայի մասնակիցները
Հիշեցնենք, որ նրանք պահանջում են Լաչինի միջանցքի անխափան աշխատանքի պատասխանատվությունը ստանձնած ռուս խաղաղապահներից կատարել իրենց պարտավորությունը եւ բացել ճանապարհը: