Գերմանիայում նշել են ռուսական զենքը, որը վախեցնում է Արեւմուտքին
«Ցիրկոն» հիպերձայնային հականավային թեւավոր հրթիռներն իսկական մղձավանջ են օտարերկրյա ռազմական ստրատեգների համար։ Գերմանացի վերլուծաբան Յան-Ֆրեդերիկ Վենդտը Frankfurter Rundschau-ի հոդվածում գրել է ռուսական զենքի մասին, որը վախեցնում է Արեւմուտքին։
«Ի տարբերություն այլ հրթիռային համակարգերի, [«Ցիրկոն»] հրթիռները կարող են կառավարվել նույնիսկ այն բանից հետո, երբ դրանք արձակվել են և հասել են ձայնի արագության՝ ժամում 1235 կիլոմետրի բազմապատիկ: Կառավարելիության և արագության այս համադրությունը դրանք գործնականում անխոցելի է դարձնում հակաօդային համակարգերի համար»,- պարզաբանել է նա և նշել, որ ռուսական հիպերձայնային հրթիռները պատկանում են սպառազինության նոր դասին։
Հոդվածում ասվում է, որ Գերմանիայում փորձագետները վախենում են սպառազինությունների նոր մրցավազքից, քանի որ նման համակարգեր են մշակում նաև Չինաստանը և ԱՄՆ-ն։