Հնդկաստանի քաղաքացին թռիչքի ժամանակ միզել է տարեց կնոջ վրա
Հնդկաստանում Wells Fargo բանկային հոլդինգի ղեկավարին ազատել են աշխատանքից և ձերբակալել այն բանից հետո, երբ նա Նյու Յորքից Նյու Դելի չվերթի ժամանակ միզել է ինքնաթիռում գտնվող տարեց կնոջ վրա։ Միջադեպի մասին հայտնում է The Washington Post-ը (WP):
Նոյեմբերի 26-ին «Էյր Ինդիա» ավիաընկերության թռիչքի ժամանակ Շանկար Միշրան հարբած վիճակում միզել է տարեց կնոջ վրա: «Նա արձակեց շալվարը, միզեց ինձ վրա և շարունակեց կանգնել այնտեղ, մինչև որ կողքիս նստածը թեթև խփեց նրան և ասաց, որ վերադառնա իր տեղը», - պատմում է տուժողը, ով բիզնես դասում նստած էր Միշրայի հետևի շարքում:
Տղամարդուն ձերբակալել է Նյու Դելիի ոստիկանությունը հունվարի 7-ին: Այնուհետեւ դատավորը նրան դատապարտել է 14 օր ազատազրկման՝ երկրից փախուստի դիմելու վտանգի պատճառով։ Ավելի ուշ Միշրան հրապարակավ ներողություն է խնդրել իր արարքի համար և մեծ գումար վճարել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Սակայն միջադեպի պատճառով, այնուամենայնիվ, նա հեռացվել է փոխնախագահի պաշտոնից: