Արքայազն Ուիլյամը կարծում է, որ Հարիի «ուղեղը լվացել են» հոգեթերապիայի ժամանակ
Արքայազն Ուիլյամը համոզված է, որ թերապևտը լվացել է իր կրտսեր եղբոր՝ Հարիի ուղեղը։ Այս մասին վերջինս գրել է իր հուշերում, հայտնում է Daily Mail-ը։
Երեքշաբթի օրը՝ հունվարի 10-ին, կհրապարակվի արքայազն Հարիի «Spare» հուշագրությունը: Իսպանիայում գիրքը վաճառքի է հանվել ավելի շուտ, քան սպասվում էր, և, հետևաբար, դրանում պարունակվող որոշ տեղեկություններ արդեն հայտնվել են ԶԼՄ-ներում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Սասեքսի դուքսն իր հուշերում անդրադարձել է ավագ եղբոր հետ հարաբերություններին։ Գրքի էջերում Հարին հիշել է, թե ինչպես էր Ուիլյամն անհանգստանում իր թերապևտի համար և նույնիսկ խնդրել էր իր հետ գալ սեանսներից մեկին: Ուելսի արքայազնը համոզված էր, որ իր կրտսեր եղբոր ուղեղը լվացել են, որ նա «անառողջ» է և «անխոհեմ», քանի որ որոշել էր թողնել թագավորական պարտականությունները և նոր կյանք սկսել արտերկրում։