Բելլա Հադիդը, Ժիզել Բունդխենը և Կարլի Կլոսը կիսամերկ նկարահանվել են Louis Vuitton-ի գովազդում
Մոդելներ Բելլա Հադիդը, Ժիզել Բունդխենը և Կարլի Կլոսը կիսամերկ նկարահանվել են Louis Vuitton-ի գովազդում։ Համապատասխան նկարները հայտնվել են Instagram-ի ապրանքանիշի պաշտոնական էջում:
Ֆրանսիական Louis Vuitton նորաձեւության տունը ներկայացրել է 93-ամյա ճապոնացի նկարիչ Յայո Կուսամայի հետ համագործակցությունը: Համատեղ հավաքածուն ներառում է սիսեռի պրինտով պատված հագուստ և պայուսակներ։ Գովազդային արշավում նկարահանվել են Բելլա Հադիդը, ինչպես նաև Victoria's Secret-ի նախկին հրեշտակներ Ժիզել Բունդհենը և Կարլի Քլոսը: Երեքն էլ լուսանկարիչների համար կեցվածք են ընդունել կիսամերկ․ Հադիդն ու Բունդհենը՝ նույն ջինսով, կուրծքը ծածկելով պայուսակներով, իսկ Կլոսը՝ մերկ մարմնի վրա բաց բաճկոնով և տաբատով։