Էրդողանը շարունակում է սպառնալ Հունաստանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է սպառնալ Հունաստանին՝ մեղադրելով Աթենքին «տարածաշրջանում, այդ թվում՝ Էգեյան ծովում Թուրքիայի իրավունքներն ու շահերը ոտնահարելու մեջ»։
«Հունական լրատվամիջոցները սկսել են անհանգստությամբ գրել «Թայֆուն» հրթիռի գործողության շառավղի մասին՝ պնդելով, որ Անկարան կարող է հարված հասցնել Աթենքին։ Մենք նման նպատակ չունենք։ Պատասխան քայլեր կարող են հետեւել միայն Թուրքիայի շահերին սպառնացող վտանգի դեպքում»,- ասել է նա, փոխանցում է Anadolu-ն։
Նրա խոսքով, ժամանակակից Թուրքիան ուժեղ երկիր է, որը վճռականորեն պաշտպանում է իր շահերը տարածաշրջանում եւ միջազգային ասպարեզում։ «Մեր զարգացումը շարունակվում է ի հեճուկս աշխարհում տիրող պատերազմների ու ճգնաժամերի»,- ընդգծել է նա։