Իրանն ու Պակիստանը պայմանավորվել են համատեղ ռազմական աշխատանքային խումբ ստեղծել
Իրանն ու Պակիստանը պայմանավորվել են համատեղ ռազմական աշխատանքային խումբ ստեղծել։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին, հայտնում է Mehr-ը։
Գեներալ-լեյտենանտ Շահիր Շամշադի հետ հեռախոսազրույցում Բաղերին շնորհավորել է նրան Պակիստանի բանակի միացյալ շտաբի պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Իրանցի հրամանատարն ասել է, որ երկու կողմերը առաջադեմ համագործակցություն են իրականացնում անվտանգության եւ պաշտպանության, հատկապես ընդհանուր սահմանների ապահովման ոլորտում։
Նա հավելել է, որ բարձրաստիճան հրամանատարների հանդիպումները եւ կրթության, շահագործման ու անվտանգության ոլորտներում գիտելիքների փոխանակումը վկայում են փոխադարձ կապերի ընդլայնման հարցում երկու պետությունների վերաբերմունքի լրջության մասին։
Գեներալ-լեյտենանտ Շահիր Շամշադն ասել է, որ միացյալ ռազմական օպերատիվ խմբի ստեղծումը Պակիստանի բանակի ամենաբարձր առաջնահերթությունն է։