Ուկրաինան նոր պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալուստյանի, Մարգարիտա Սիմոնյանի և Եվգենի Պետրոսյանի նկատմամբ
Ուկրաինան 10 տարի ժամկետով նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ մի շարք արտիստների նկատմամբ, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով ուժի մեջ է մտնում Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։
Փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցների ենթարկված անձանց ուկրաինական ակտիվները կարգելափակվեն, նրանց հետ առևտրային գործարքները կդադարեցվեն, արժեթղթերով գործարքները և հեղինակային իրավունքների փոխանցումը կարգելվի։
Պատժամիջոցների ենթարկվածների ցուցակում են՝ Միխայիլ Գալստյանը, Եվգենի Պետրոսյանը, Նիկիտա Միխալկովը, Իրինա Ալեգրովան, Մարգարիտա Սիմոնյանը, այլ հայտնի գործիչներ։