Google-ը և Facebook-ն կորցրել են առաջատարի դիրքը ԱՄՆ ինտերնետ-գովազդի շուկայում
«Alphabet» (Google) և «Meta» (Facebook) ընկերությունները կորցրել են իրենց գերակայությունը թվային գովազդի շուկայում՝ Amazon-ի, TikTok-ի, Microsoft-ի և Apple-ի աճող մրցակցության պատճառով: Այս մասին ուրբաթ հայտնել է Financial Times թերթը՝ վկայակոչելով վերլուծաբաններին։
«Insider Intelligence» հետազոտական ընկերության տվյալներով՝ ԱՄՆ-ում Meta-ի և Alphabet-ի գովազդից ստացված եկամուտների մասնաբաժինը այս տարի կնվազի 2,5%-ով և կկազմի 48,4%: