ԱՄՆ-ը հունվարի վերջին կսկսի ուկրաինացի զինվորականներին Patriot հրթիռային համակարգի հետ աշխատել սովորեցնել
Այս ամսվա վերջին ԱՄՆ-ը հունվարի վերջին կսկսի ուկրաինացի զինվորականներին Patriot հրթիռային համակարգի հետ աշխատել սովորեցնել, հայտնում է CNN-ը։
Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ ուսուցումը կտեւի «մի քանի ամիս»։ Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է Patriot հրթիռային համակարգով աշխատել սովորեցնելու համար ուկրաինացիներին ԱՄՆ ուղարկելու հնարավորությունը, ինչպես նաեւ քննարկում է արտերկրում վերապատրաստումը «կամ երկուսի համադրությունը»:
«Կարծում եմ, որ մենք կարող ենք նման ուսուցում ապահովել, որպեսզի Ուկրաինան կարողանա կիրառել այդպիսի համակարգեր, որպեսզի նրանք կարողանան կենտրոնանալ իրենց երկրի պաշտպանության եւ տարածքները վերադարձնելու վրա»,- ավելի վաղ ասել էր Պենտագոնի ռազմաօդային ուժերի մամուլի քարտուղար Փեթ Ռայդերը: