Գերմանիայում իրանցին ձերբակալվել է «իսլամական շարժառիթներով հարձակում» նախապատրաստելու կասկածանքով
Գերմանիայում 32-ամյա իրանցին ձերբակալվել է «իսլամական շարժառիթներով հարձակում» նախապատրաստելու կասկածանքով, ասվում է ոստիկանության եւ դատախազության կիրակի օրվա համատեղ հայտարարության մեջ։
Տղամարդը «կասկածվում էր պետությանը սպառնալիքի տակ դնող բռնության լուրջ ակտ նախապատրաստելու մեջ՝ իսլամիստների կողմից դրդված հարձակում իրականացնելու համար ցիանիդ եւ ռիցին գնելու ճանապարհով»:
Ռուրի շրջանի Կաստրոպ-Ռաուկսել քաղաքի բնակելի շենքում «թունավոր նյութեր» գտնելու համար խուզարկություն է կատարվել։
Կասկածյալի տան շուրջը տարածքը շրջափակվել է, դեպքի վայր են ժամանել իրավապահներ ու փրկարարներ։ Deutsche Presse-Agentur լրատվական գործակալությունը հաղորդում է, որ շատ աշխատակիցներ պաշտպանական կոստյումներով են եղել։
Քննիչները հայտնել են, որ գործողության ընթացքում եւս մեկ մարդ է բերման ենթարկվել ու կալանավորվել։