Նրանք տոնում են 120 հազար մարդու սովը. Էդմոն Մարուքյանը Բերձորի միջանցքի փակ հատվածից տեսանյութ է հրապարակել
Նրանք տոնում են 120 հազար մարդու սովը։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ կից հրապարակելով տեսանյութ, որում ադրբեջանցի «էկոակտիվիստները» ողջունում են ճանապարհի կողքին՝ ցանկապատից այն կողմ կանգնած ադրբեջանցի զինծառայողներին․
«Նրանք տոնում են 120 հազար մարդու սովը։
Ադրբեջանական «էկոակտիվիստները», որոնց աջակցում է Ադրբեջանի կառավարությունը, ողջունում են այն զինվորականներին, որոնց հետ 27 օր շարունակ արգելափակել են Լաչինի միջանցքը, որը աշխարհից Լեռնային Ղարաբաղ մատակարարման միակ ալիքն է։
Զզվելի…»,- գրել է Մարուքյանը։