65-ամյա հնդիկը 3 000 դոլար է ծախսել սիլիկոնե արձանի համար, որը նման է իր հանգուցյալ կնոջը
65-ամյա Տապաս Սանդիլյան 250 000 ռուփի (մոտ 3 000 դոլար) է ծախսել իր հանգուցյալ կնոջը հիշեցնող սիլիկոնե արձանի համար։
Սանդիլյայի կինը՝ Ինդրանին, մահացել է 2021թ. մայիսին Հնդկաստանում COVID-19-ի երկրորդ ալիքի ժամանակ։ Սանդիլյան կնոջ մահվան պահին մեկուսացման մեջ էր։ 59-ամյա կինը մահացել է մենության մեջ։
Ինչպես տեղեկացրել է Times of India-ն, Սանդիլյան նշել է, որ տասը տարի առաջ նա կնոջ հետ միասին այցելել էր Մայապուրի տաճար եւ տեսել Ա.Չ. Բհակտիվեդանտա Սվամիի արձանը։ Տեսնելով իրեն նմանվող արձանը՝ Ինդրանին ցանկություն էր հայտնել այդպիսի արձան ունենալ, եթե ինքը մահանա ամուսնուց առաջ։
Հիմա հյուրասենյակի նրա սիրած տեղում դրված է պատրաստի պատճենը՝ պատրաստված սիլիկոնից, որի քաշը 30 կիլոգրամ է, հագին՝ մետաքսե սարի, որը Ինդրանին հագել էր որդու հարսանեկան ընդունելության ժամանակ։
«Եթե մենք կարող ենք որեւէ մեկի մահվանից հետո տանը լուսանկարներ պահել շրջանակում, ինչու արձանը չդնենք»։ Սանդիլյայի ընտանիքը սկզբում հավանություն չէր տվել այս գաղափարին, բայց ի վերջո համաձայնել էր։