Աղջիկները կզորակոչվե՞ն բանակ. ՀՀ ՊՆ պարզաբանումը
ՀՀ ՊՆ-ում քննարկումներ են գնում, որպեսզի իգական սեռի ներկայացուցիչներին, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն, կամավորական սկզբունքով զորակոչվեն բանակ։
«Հրապարակ»-ի հետ զրույցում ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հաստատեց լուրը՝ նշելով.
«Հավելյալ որևէ տեղեկություն այս պահին չեմ կարող հայտնել, միայն կարող եմ հաստատել, որ ՀՀ իգական սեռի քաղաքացիներին կամավոր ժամկետային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն ընձեռելու հարց քննարկվում է»: