Կուբացի լրտես Անա Բելեն Մոնտեսն ազատ է արձակվել 20 տարվա բանտարկությունից հետո
Բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյաներից մեկը՝ Անա Բելեն Մոնտեսը, որոնք երբեւէ դատապարտվել են հօգուտ Կուբայի լրտեսության համար, ժամկետից շուտ ազատ է արձակվել բանտից, այն բանից հետո, երբ ճաղերի հետեւում անցկացրել է ավելի քան երկու տասնամյակ, տեղեկացրել է Reuters-ը։
65-ամյա Մոնտեսը 2002թ. իրեն մեղավոր էր ճանաչել դավադրության մեջ՝ լրտեսության նպատակով, նրան մեղադրել էին իր ղեկավար դիրքը որպես պաշտպանության նախարարության հետախուզական վարչության (DIA) աշխատակից օգտագործելու մեջ՝ տեղեկությունների, այդ թվում որոշ ամերիկյան լրտեսների անձնական տվյալների արտահոսքի նպատակով։
45 տարեկանում նա դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման։
ԱՄՆ քաղաքացուհին ծագումով պուերտոռիկացի է, նա սկսել է DIA-ում աշխատել 1985թ. եւ արագ առաջ է գնացել՝ դառնալով Կուբայի գծով գործակալության գլխավոր վերլուծաբանը։
Դատախազությունը հայտարարել է, որ Մոնտեսն այդ ժամանակ գաղտնագրված հաղորդումներ էր ստանում Հավանայից կարճալիք ռադիոյով, որոնք նա տպում էր նոութբուքով։ Նրան մեղադրել են այն բանում, որ նա Կուբային է տրամադրել չորս ամերիկացի լրտեսների մասին, ինչպես նաեւ այլ գաղտնի տեղեկություններ։
Մոնտեսը ձերբակալվել է 2001թ. սեպտեմբերի 21-ին, Աֆղանստան Միացյալ Նահանգների ներխուժումից առաջ։
Մոնտեսը պնդում էր, որ նա առաջնորդվել է իր խղճով եւ ԱՄՆ քաղաքականությունը Կուբայի հանդեպ համարել է դաժան ու անարդարացի։ «Ես բարոյապես պարտավորված էի զգում օգնել կղզուն պաշտապնել իրեն մեր արժեքները եւ մեր քաղաքական համակարգը պարտադրելուց»,- ասել է նա։
Դատավճիռ կայացրած դատավոր Ռիկարդո Ուրբինան նշել է, որ կինը վտանգի է ենթարկել իր հայրենակիցներին եւ «ամբողջ ազգին»։
Նրա ազատ արձակումից հետո Ուրբինան հրամայել է Մոնտեսին հսկել հինգ տարի՝ արգելելով օգտվել ինտերնետից եւ աշխատել կառավարությունում ու կապ հաստատել օտարերկրյա գործակալների հետ՝ առանց թույլտվության։
Ջոն Բայդենի օրոք Միացյալ Նահանգները թուլացրել է որոշ պատժամիջոցներ Կուբայի հանդեպ, բայց պահպանել է սառը պատերազմի ժամանակների էմբարգոն եւ ուժեղացրել սահմանափակումներն անլեգալ միգրանտների համար, որոնք սպասվող գնաճի եւ դեղերի անբավարարության ֆոնին հասել են ռեկորդային թվի։